Jump to content

Օլիմպիք Էյրլայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
ՕՏՄԱ
OA
ՔԱՄԿ
OAL
Պայմանականչ
OLYMPIC
Հիմնադրվել է2003 և 1957
Գործունեության սկիզբ1957սեպտեմբերի 29, 2009
Գործունեության ավարտսեպտեմբերի 29, 2009
ԿենտրոններԱթենքի միջազգային օդանավակայան
ՄասնաճյուղերMacedonian Airlines?
ԻնքնաթիռներDash 8 և Boeing 727-200?
ԳլխամասԱթենք, Հունաստան

Օլիմպիք Էյրլայնս (հուն․՝ Ολυμπιακές Αερογραμμές), Հունաստանի նախկին ամենախոշոր և միջազգային ավիաընկերությունը, 2009 թվականին դադարեցրել է իր մասնավոր գործունեությունը և հետագա վերակազմավորման արդյունքում վերածվել է Օլիմպիք Էյր(Olympic Air) ընկերության։ Մինչև 2003 թվականը ավիաընկերությունը կրում էր Օլիմպիք Էյրվեյս (Olympic Airways) անվանումը։ Հիմնական օդանավակայան էր համարվում աթենքյան միջազգային «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանը։

2007 թվականին ավիաընկերության անձնակազմը կազմում էր 8500 մարդ[1]. Գլխամասը գտնվում էր Աթենքում։

Օլիմպիք էյրվեյս հունական ազգային ավիաընկերությունը հիմնադրվել է 1957 թվականի ապրիլի 6-ին միլիարդատեր Արիստոտել Օնասիսի մասնակցությամբ։ 2003 թվականին ավիաընկերւթյունը վերակազմավորվել է և ստացել է նոր անուն՝ Օլիմպիք Էյրլայնս։ Չնայած ուղևորափոխադրումների թվին (մինչև 5 977 104 ուղևոր 2007 թվականին), ընկերությունը կրել է ֆինանսական դժվարություններ և 2009 թվականի մարտի 6-ին կառավարությունը որոշում ընդունեց ընկերության սեփականաշնորհման մասին։

2009 թվականի սեպտեմբերի 29-ին Օլիմպիք էյրլայնսը դադարեցրեց թռիչքները, իսկ արդեն հոկտեմբերի 1-ին նոր Օլիմպիք Էյր ավիաընկերությունը, ժառանգելով լոգոն, կարողությունը և նախկին ընկերության երթուղային ցանցի նշանակալի մասը, իրականացրեց առաջին թռիչքը Աթենք-Սալոնիկի ուղղությամբ։ Ստեղծվեց Մակեդոնական ավիաուղիներ (Macedonian Airlines) դուստր ավիաընկերությունը, որը պետք է տեղակայվեր Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի օդանավակայանում։

Երթուղային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր և առանցքային օդանավակայանները եղել են Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելիոս օդանավակայանը, Նիկոս Կազանդակիս միջազգային օդանավակայանը, Ռոդս քաղաքի Դիագորաս միջազգային օդանավակայանը և Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի միջազգային օդանավակայանը։ 2009 թվականին ավիաընկերությունը ուներ խոշոր կենտրոններ մոտ 60 քաղաքներում։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Olympic 'facing difficult future'» (անգլերեն). BBC News. 2007 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.